Արագածոտնի դատարանի դիմաց բախվել են Opel-ն ու Volkswagen Touareg-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:45-ի սահմանում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, բախվել են 37-ամյա Արման Շահնազարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և 45-ամյա Ռաֆիկ Թորոսյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևաքով տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով Volkswagen-ի առջևի աջ անվահեծանը կոտրվել է:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



