Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ պատմություն ունեն «հին ու բարի» ձայներիզները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աուդիոկասետների»՝ ձայներիզների պատմությունը սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականներից: 1970-ականներից 1990-ական թվականներին ձայներիզները գործնականում դարձել են ձայնի և երաժշտության «պահեստավորման» հիմնական միջոցը: 20 տարվա ընթացքում դրանց վրա ձայնագրել են ինչպես հանրաճանաչ կատարողների, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների երաժշտությունը, շնորհավորանքները և նույնիսկ համակարգչային ծրագրերը: Բացի այդ, ձայներիզները լայնորեն օգտագործվել են տարբեր լեզուների ուսումնասիրության մեջ, ինչը զգալիորեն օգնել է մարդկանց սովորել օտար լեզուներ: Եվ, իհարկե, դրանք խիստ կարևոր դեր են խաղացել հատուկ ծառայությունների աշխատանքում:

Այդ ամենը եղել է մինչև այն ժամանակը, երբ 1990-ականներին աուդիոկասետները սկսել են փոխարինվել կոմպակտ սկավառակներով: Առաջին ձայներիզը ներկայացրել է Philips ընկերությունը: Դա տեղի է ունեցել 1963 թվականին, իսկ 1964 թվականից սկսվել է դրանց զանգվածային արտադրությունը Գերմանիայում: Ռեկորդային ժամանակում այդ ձևաչափը նվաճել է համաշխարհային շուկան մի քանի պատճառներով: Նախ՝ ձայներիզների արտադրության լիցենզիան եղել է անվճար, ինչը բավականին էժանացրել է արժեքը, ուստի այն սպառողի համար եղել է մատչելի:

Երկրորդ՝ աուդիոկասետը հնարավորություն է տվել ինչպես հեշտությամբ ձայնագրել, այնպես էլ արտածել ձայնը: Այս ամենը նպաստել է, որ այդ կասետային ձայներիզները արագորեն շուկայից դուրս մղեն իրենց այն ժամանակվա մրցակիցներին՝ թմբուկային ձայներիզներին: Ժապավենի վրա ձայն կամ տեղեկատվություն գրանցելը կամ լսելն, իհարկե, հնարավոր է միայն համապատասխան ձայնարկիչի առկայության պայմաններում, որոնք էլ այն ժամանակ եղել են: 1965 թվականին Philips-ը ավելացրել է իր կասետների արտադրությունը, իսկ մեկ տարի անց դրանք արդեն ներկայացվել են ամերիկացի սպառողին: Պետք է նշել, որ առաջին Philips ձայներիզները ունեցել են մեկ նշանակալի թերություն` ձայնի վատ որակ: Բայց արդեն 1971 թվականին այդ խնդիրը լուծվել է՝ շնորհիվ քրոմի օքսիդի հիման վրա ստեղծված մագնիսական ժապավենի: Դրանք զգալիորեն ավելի բարձր ձայնային որակ են ունեցել, ինչը արդեն իսկ հնարավորություն է տվել իրականացնել ստուդիային բարձրորակ ձայնագրություններ: Ակնհայտ է, որ ձայներիզների զարգացումը սերտորեն կապված է այն վերարտադրող սարքերի՝ ձայնարկիչների զարգացման հետ:

Հնարավոր է, որ կոմպակտ ձայներիզները այդքան տարածված չլինեին, եթե դրանց լսելու սարքերը հասանելի չլինեին զանգվածային սպառողի համար: Ստացիոնար կասետային նվագարկիչների արտադրության անվիճելի առաջատարը եղել է ճապոնական Nakamichi ընկերությունը: Հենց նա է սահմանել այն չափանիշները, որին ձգտել են հասնել մյուս արտադրողները: Վերարտադրման որակը ժամանակի ընթացքում բարելավվել է, և 1980-ականների կեսերից շատ ընկերությունների նվագարկիչներ են հասել այն մակարդակին, ինչը ունեցել են Nakamichi-ի նվագարկիչները: Միևնույն ժամանակ, հայտնվել են ձեռքի շարժական նվագարկիչներ, որոնք ավելի ու ավելի լայն տարածում են ստացել: Թայվանական և ճապոնական արտադրողների միջև ինտենսիվ մրցակցությունը նպաստել է դրանց գների զգալի նվազմանը:

Կարևոր իրադարձություն է եղել անհատական նվագարկիչի՝ «փլեերի» գյուտը, որը երաժշտասերներին հնարավորություն է տվել օրվա ցանկացած ժամի լսել երաժշտություն: Աուդիո ժապավենների վաճառքն անընդհատ աճել է մինչև 20-րդ դարի վերջը, սակայն հետագայում դրանք փոխարինվել են CD- ներով: Խորհրդային Միությունում ժապավենային նվագարկիչները և աուդիոկասետները հայտնվել են միայն 1960-ականների վերջերին: Այնուամենայնիվ, տասը տարի դրանք գործնականում անհասանելի են եղել զանգվածային սպառողի համար, քանի որ եղել են աներևակայելի թանկ:

Կասետների բարձր արժեքի պատճառով դրանք բազմակի անգամներ վերաձայնագրվել են, ինչը անդրադարձել է ձայնագրության որակի վրա: 1980-ականների վերջին հայտնվել են, այսպես կոչված, «ծովահենային» կասետներ, որոնք զանգվածաբար արտադրվել են ամբողջ աշխարհում: Դրանից տուժել են ոչ միայն երաժշտական աուդիոկասետներ արտադրողները, այլ նաև հենց իրենք՝ երաժիշտները, որոնց հեղինակային իրավունքը խախտվել է: Չնայած հեղինակներին սատարելու բազմաթիվ գործողություններին, «ծովահենային» ձայներիզները մեծ պահանջարկ են ունեցել, և, համապատասխանաբար, ապօրինի արտադրանքների ծավալն աճել է: Ներկայումս աուդիոկասետ գնելը բավականին դժվար է, քանի որ այն փոխարինվել է նոր և ավելի հարմար այլ միջոցներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards