Մխիթարյանն ու «Բորուսիան» մոտ են պայմանագրի երկարաձգմանը
SPORTԴորտմունդի «Բորուսիան» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ են պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է Bild-ը:
Ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցում է ֆուտբոլիստի հետ: Երկարաձգման պայմանների վերաբերյալ տարաձայնություններ կողմերը չունեն:
Նախորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ Մխիթարյանն ունեցել է այլ ակումբում կարիերան շարունակելու ցանկություն, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից վստահության արժանանալուց հետո հայ ֆուտբոլիստը կարողացավ իրացնել ներուժը:
«Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



