Մխիթարյանն ու «Բորուսիան» մոտ են պայմանագրի երկարաձգմանը
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ են պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է Bild-ը:
Ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցում է ֆուտբոլիստի հետ: Երկարաձգման պայմանների վերաբերյալ տարաձայնություններ կողմերը չունեն:
Նախորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ Մխիթարյանն ունեցել է այլ ակումբում կարիերան շարունակելու ցանկություն, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից վստահության արժանանալուց հետո հայ ֆուտբոլիստը կարողացավ իրացնել ներուժը:
«Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



