Կադիրովի 20-ամյա դուստրը պաշտոն է ստացել
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խութմատը, պաշտոն է ստացել Չեչնիայի ղեկավարի քարտուղարությունում։ Այս մասին հայտնում է «Գրոզնի Ինֆորմը»։
20-ամյա Կադիրովան հանրապետության ղեկավարի քարտուղարության ղեկավարի տեղակալ է նշանակվել։ Խութմատ Կադիրովան իր նոր պաշտոնում կհամակարգի վերականգնողական կենտրոնների աշխատանքը։ 2013թ․ մարտին Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իր դուստր Խութմատը Ղուրանն անգիր է արել։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան, երկրի մշակույթի նախարարության ղեկավար էր նշանակվել։ Նշանակման պահին նա 22 տարեկան էր։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



