Կադիրովի 20-ամյա դուստրը պաշտոն է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խութմատը, պաշտոն է ստացել Չեչնիայի ղեկավարի քարտուղարությունում։ Այս մասին հայտնում է «Գրոզնի Ինֆորմը»։
20-ամյա Կադիրովան հանրապետության ղեկավարի քարտուղարության ղեկավարի տեղակալ է նշանակվել։ Խութմատ Կադիրովան իր նոր պաշտոնում կհամակարգի վերականգնողական կենտրոնների աշխատանքը։ 2013թ․ մարտին Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իր դուստր Խութմատը Ղուրանն անգիր է արել։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան, երկրի մշակույթի նախարարության ղեկավար էր նշանակվել։ Նշանակման պահին նա 22 տարեկան էր։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



