Հայաստանում և Արցախում նշվում է Գիրք նվիրելու օրը
SOCIETYՓետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրը տոնական է դարձել 2008 թվականից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը: Այնտեղ ևս յուրաքանչյուր տարի ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում:
Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



