Հայաստանում և Արցախում նշվում է Գիրք նվիրելու օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրը տոնական է դարձել 2008 թվականից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը: Այնտեղ ևս յուրաքանչյուր տարի ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում:
Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



