Գերագույն ռադան հավանություն տվեց Ուկրաինայի տարածք օտարերկրյա զորքերի մուտքին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի խորհրդարանն ամբողջությամբ ընդունել Է այն օրենքը, որը թույլատրում Է 2016 թվականին այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը Ուկրաինայի տարածք՝ մասնակցելու բազմազգ զորավարժությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս որոշումը դեկտեմբերի 25-ի նիստում պաշտպանել են 239 խորհրդարանականներ՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում: Փաստաթուղթը դեռ պետք Է ստորագրվի երկրի նախագահի կողմից:
«Օրենքի նախագիծը մշակվել Է 2016 թվականին ՈՒկրաինիայի տարածք՝ բազմազգ զորավարժությունների մասնակցելու համար, այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքին վերաբերող հարցը կարգավորելու նպատակով»,-ասված Է ընդունված օրենքին կից բացատրական գրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



