Գերագույն ռադան հավանություն տվեց Ուկրաինայի տարածք օտարերկրյա զորքերի մուտքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի խորհրդարանն ամբողջությամբ ընդունել Է այն օրենքը, որը թույլատրում Է 2016 թվականին այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը Ուկրաինայի տարածք՝ մասնակցելու բազմազգ զորավարժությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս որոշումը դեկտեմբերի 25-ի նիստում պաշտպանել են 239 խորհրդարանականներ՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում: Փաստաթուղթը դեռ պետք Է ստորագրվի երկրի նախագահի կողմից:
«Օրենքի նախագիծը մշակվել Է 2016 թվականին ՈՒկրաինիայի տարածք՝ բազմազգ զորավարժությունների մասնակցելու համար, այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքին վերաբերող հարցը կարգավորելու նպատակով»,-ասված Է ընդունված օրենքին կից բացատրական գրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



