Երևանում 57–ամյա վարորդը Mercedes-ով Նժդեհի հրապարակում բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին
SOCIETYՓետրվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20 –ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 57-ամյա Յուրա Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Հայկ Նասլյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



