Երևանում 57–ամյա վարորդը Mercedes-ով Նժդեհի հրապարակում բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20 –ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 57-ամյա Յուրա Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Հայկ Նասլյանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



