Իտալիայում մեկ օրում մինչեւ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել
SOCIETYԿիրակի Իտալիայում 2,2-ից 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Ըստ տեղեկությունների՝ ցնցումներից ամենաուժեղը գրանցվել է ժամը 20:47-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռեջո-Էմիլիա քաղաքից 25 կմ հեռավորության վրա (բնակչությունը՝ մոտ 133 հազար): Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Իտալիայում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի վերջին Ամատրիչե քաղաքի մոտ՝ Լացիո, Մարկո, Ումբրիա եւ Աբրուցո շրջանների սահմանին։ Այդ ժամանակ մահացել է 299 մարդ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



