Իտալիայում մեկ օրում մինչեւ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրակի Իտալիայում 2,2-ից 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Ըստ տեղեկությունների՝ ցնցումներից ամենաուժեղը գրանցվել է ժամը 20:47-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռեջո-Էմիլիա քաղաքից 25 կմ հեռավորության վրա (բնակչությունը՝ մոտ 133 հազար): Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Իտալիայում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի վերջին Ամատրիչե քաղաքի մոտ՝ Լացիո, Մարկո, Ումբրիա եւ Աբրուցո շրջանների սահմանին։ Այդ ժամանակ մահացել է 299 մարդ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



