Իրաքի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը
INTERNATIONAL NEWSԻրաքի ղեկավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում իրաքյան համայնքի անվտանգության համար՝ այնտեղ տիրող արտակարգ իրավիճակների հետ կապված, և կոչ է անում իրաքցիներին լքել ուկրաինական տարածքը, ինչպես նաև խնդրում է քաղաքացիներին զերծ մնալ այդ երկիր մեկնելուց՝ հանուն սեփական անվտանգության»,-նշվում է նախարարության հայտարարությունում:
Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին կոչ է արվել օգտվել իրենց ամենամյա արձակուրդից՝ այդ կերպ ապահովելով դիվանագիտական առաքելության անդամների անվտանգությունը։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



