Իրաքի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի ղեկավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում իրաքյան համայնքի անվտանգության համար՝ այնտեղ տիրող արտակարգ իրավիճակների հետ կապված, և կոչ է անում իրաքցիներին լքել ուկրաինական տարածքը, ինչպես նաև խնդրում է քաղաքացիներին զերծ մնալ այդ երկիր մեկնելուց՝ հանուն սեփական անվտանգության»,-նշվում է նախարարության հայտարարությունում:
Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին կոչ է արվել օգտվել իրենց ամենամյա արձակուրդից՝ այդ կերպ ապահովելով դիվանագիտական առաքելության անդամների անվտանգությունը։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



