Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով
SOCIETYՓետրվարի 11-ին, ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



