Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 11-ին, ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



