Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ
SOCIETYԱդրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով Թուրքիայի ավելի քան տասը քաղաքացի է տուժել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը կառուցող Kolin İnşaat Sanayi ve Ticaret A.Ş. ենթակապալառու ընկերության սպասարկման ավտոբուսի հետ կապված վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ։ Նշենք, որ խոսքն Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածի մասին է։
Հայտնի է, որ վիրավորվել է Թուրքիայի 11 քաղաքացի. 13 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։ Երկու մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր։ Մնացածների վիճակը միջին ծանրության է։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



