Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով Թուրքիայի ավելի քան տասը քաղաքացի է տուժել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը կառուցող Kolin İnşaat Sanayi ve Ticaret A.Ş. ենթակապալառու ընկերության սպասարկման ավտոբուսի հետ կապված վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ։ Նշենք, որ խոսքն Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածի մասին է։
Հայտնի է, որ վիրավորվել է Թուրքիայի 11 քաղաքացի. 13 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։ Երկու մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր։ Մնացածների վիճակը միջին ծանրության է։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



