Ադրբեջանցին թուրքական դրոշը պոկելու համար ձերբակալվել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանցի քաղաքական ակտիվիստ Ֆուադ Իսմայիլովը ձերբակալվել է Բաքվում այն բանից հետո, երբ իջեցրել է ռեստորանի մոտ կախված թուրքական դրոշը, հաղորդում է Global Voices-ը: Նշվում է, որ Իսմաիլովը կտրել է պարանը, որի վրա դրոշը դրված է եղել։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել «եղբայրական Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նա դատապարտվել 30-օրյա վարչական կալանքի։ Հատկանշական է, որ Իսմայիլովն իր արարքը բացատրել է նրանով, որ դրոշը կախվել է դրա համար ոչ պատշաճ տեղում։
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ իրավապաշտպան Օսման Քավալի նկատմամբ հետապնդումների պատճառով։ Չնայած Քավալին ազատ արձակելու ՄԻԵԴ որոշմանը՝ նա դեռ բանտում է։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



