Ադրբեջանցին թուրքական դրոշը պոկելու համար ձերբակալվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանցի քաղաքական ակտիվիստ Ֆուադ Իսմայիլովը ձերբակալվել է Բաքվում այն բանից հետո, երբ իջեցրել է ռեստորանի մոտ կախված թուրքական դրոշը, հաղորդում է Global Voices-ը: Նշվում է, որ Իսմաիլովը կտրել է պարանը, որի վրա դրոշը դրված է եղել։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել «եղբայրական Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նա դատապարտվել 30-օրյա վարչական կալանքի։ Հատկանշական է, որ Իսմայիլովն իր արարքը բացատրել է նրանով, որ դրոշը կախվել է դրա համար ոչ պատշաճ տեղում։
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ իրավապաշտպան Օսման Քավալի նկատմամբ հետապնդումների պատճառով։ Չնայած Քավալին ազատ արձակելու ՄԻԵԴ որոշմանը՝ նա դեռ բանտում է։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



