Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լրատվամիջոցի անկյունաքարային պարտավորությունը հանրությանը տեղեկություն հայտնելն է

INTERVIEW

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը արգելափակելու վերաբերյալ։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե տարածած հայտարարության հետ համամիտ է իրավապաշտպանն ասաց․ «Խնդիրը, իհարկե, ակնհայտ ուսումնասիրության կարիք ունի: Հանրայինի հետ կապված կան մտավախություններ, որ ամբողջական լուսաբանում չկա: Որոշ խնդիրներում կան վերապահումներ, ու դա երևում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությանը, որով վերջինս դիմել էր Հանրային հեռուստաընկերությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես հրատապ հարց պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով: Օրենքի պահանջն է, որ Հանրայինը պետք է ամբողջ ծավալով բավական զգայուն լուսաբանում իրականացնի օմբուդսմանի աշխատանքի մասով, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը բավական բարդ է, նա մարդու իրավունքները պաշտպանում է պետական տարբեր մարմինների ոտնձգություններից:

Ի դեպ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, իսկ սահմանադրական օրենքները Հայաստանում ընդամենը 7-ն են, այսինքն՝ ՄԻՊ-ը հատուկ կարգավիճակով մարմին է, որի վերաբերյալ Հանրայինն ուղիղ պարտավորություն ունի ամբողջ ծավալով ուղիղ լուսաբանում իրականացնելու, տարբեր կարծիքների պարագայում պարտադիր ներառելու նաև օմբուդսմանի կարծիքը, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի այդ պատասխանում շատ վտանգավոր մի բան կար, որ իրենք դիտարկել են, և, օրինակ՝ ՊՆ-ի հայտարարությունն առավել հավաստի է համարել: Սա նշանակում է, որ օմբուդսմանի ինստիտուտի հանդեպ նրանք կասկած են սերմանում: Լրատվամիջոցի հիմնական, անկյունաքարային պարտավորությունը հանրությանը տեղեկություն հայտնելն է, հատկապես Հանրայինինը, որովհետև այն սփռվում է ամբողջ Հայաստանով ու քիչ թե շատ համարվում է հավաստի աղբյուր:

Բացի այդ, այն սնվում է հանրային միջոցներից, այսինքն՝ մենք այստեղ ունենք նաև հանրային միջոցների ոչ պատշաճ կամ ոչ նպատակային օգտագործման հետ կապված մտավախություն: Որպեսզի այս ամբողջ ծավալով ուսումնասիրություն կատարվի, ինքս դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին, որպեսզի փորձագետների խումբը դիտարկի այս խնդիրը ու հատկապես խորհրդի պատասխանը, որում ես լուրջ էթիկական խնդիր տեսա՝ չընկալելու, թե Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ինչի՞ համար է, ինչո՞ւ է կարևոր, որ Հանրայինը հեռարձակի ու լուսաբանի պաշտպանի աշխատանքը, ինչո՞ւ է կարևոր ՄԻՊ-ի տեսակետի հրապարակումը, եթե նույնիսկ դա հակասում է պետական այլ մարմինների հայտարարություններին»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in Yerevan