Yerevan, 20.August.2026,
00
:
00
BREAKING


Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times

INTERNATIONAL NEWS

Ինչո՞ւ է Պակիստանը մտահոգություն առաջացնում Հայաստանի մոտ։ Առաջին հերթին, այն զենքի եւ զինամթերքի կանոնավոր մատակարարն է Ադրբեջանի զինված ուժերին 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից եւ որպես անկախ պետություն ձեւավորվելուց հետո, News.am-ի փոխանցմամբ` գրում է Փոլ Անտոնոպուլոսը  Greek City Times-ում իր հոդվածում։ 

«Երկրորդ հերթին, Պակիստանը միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր համերաշխությունը ցույց տալու համար։ 

Փոխարենը, այս երկրներն աջակցում են Պակիստանին միջազգային ֆորումներում վիճահարույց հարցերի շուրջ, ներառյալ՝ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման  խմբի (FATF) «գորշ ցուցակից»  եւ Քաշմիրից բացառումը։

Պակիստանի գործընկերությունն Ադրբեջանի հետ ամրապնդվել է 2017 թվականին, երբ վերջինս պայմանագիր ստորագրեց 10 PAC MFI-17 Mushshak ուսումնական ինքնաթիռների գնման համար, որոնք մատակարարվեցին 2018 թվականին։

Ադրբեջանը բանակցում է նաեւ Պակիստանի հետ ռուսական արտադրության RD-33 շարժիչներով JF-17 block 3 կործանիչ-ռմբակոծիչ գնելու շուրջ, որն ի սկզբանե մշակվել էր Չինաստանի կողմից։ Սա երկու կողմերի համար էլ խոչընդոտ էր, քանի որ JF-17-ի ցանկացած գործարք պահանջում է Ռուսաստանից թույլտվություն՝ նախքան այն կարող է արտահանվել գնորդ երկիր: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանը չի փոխարինել RD-33 շարժիչը հայրենական մշակման անալոգով:

Հարց է առաջանում՝ ինչու է Պակիստանը թշնամանում Հայաստանի հետ եւ աջակցում Թուրքիային եւ Ադրբեջանին։Դրա պարզ պատասխաններից մեկն այն է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, ինչը անհանգստացնում է Պակիստանին։ Այսպիսով, նա եռակողմ հարաբերություններ է հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ իր հարեւանների հետ ցանկացած աճող ասոցիացիա փոխհատուցելու համար։

2020 թվականի Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Պակիստանը բացահայտորեն աջակցեց Ադրբեջանին։ 

Ռուսաստանը իրավացիորեն նախազգուշացրել է, որ Թուրքիայի կամ այլ երկրների միջամտությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ, եթե Ղարաբաղում ռազմական գործողությունները չլուծվեն:

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ եռակողմ պաշտպանական համագործակցության աճը կհանգեցնի լարվածության Արեւմտյան Ասիայում, քանի որ նրանց դաշինքը կթուլացնի Հայաստանը, եթե Ռուսաստանի նման խոշոր տերությունները չաջակցեն նրան:

Հայաստանի դիրքերն ապահով են միայն ռուսական ռազմաբազայի տեղակայման եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը  եւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու շնորհիվ։

Պակիստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ադրբեջանական դիրքորոշման կողմնակիցն է, իսկ Թուրքիան իր ինստիտուտներում ուսուցանում է ադրբեջանցի զինվորականներին։

Դաշինքին հակազդելու կամ իր դիրքերը հավասարակշռելու համար Հայաստանը պետք է ավելի շատ ռազմավարական դաշինքներ կնքի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ, անցկացնի համատեղ զորավարժություններ՝ զորքերի մարտունակությունը բարձրացնելու համար։

Հայաստանը պատերազմում իր պարտության պատճառ է համարում Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքը, բայց միեւնույն ժամանակ տեսնում է հարաբերությունների վերանայման եւ կարգավորման հնարավորություններ։

2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը, եւ հայտարարվեց նաեւ Ստամբուլ-Երեւան կոմերցիոն թռիչքների մեկնարկի մասին մինչեւ 2022 թվականի փետրվարի առաջին շաբաթը։

Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ցանկանում է փոխել հարաբերությունները նաեւ Պակիստանի հետ։

Հայաստանը Պակիստանին ազդանշան է ուղարկել՝ երկխոսություն սկսելու համար։

Պակիստանը չի արձագանքել Հայաստանի առաջարկներին, բայց քանի որ Թուրքիան աշխատում է երկխոսությունն առաջ տանելու ուղղությամբ, շուտով կարող է քննարկել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու առաջարկը։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Պակիստանը կշարունակի  չճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ Թուրքիային հանդարտեցնելու նպատակով, թե՞ երկխոսություն է նախաձեռնում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի թելադրանքով, որին 2021-ի հոկտեմբերին Հայաստանի նախկին նախագահը դիմել էր՝ Պակիստանի հետ կապ հաստատելու խնդրանքով»: 

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia