Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչո՞ւ է Պակիստանը մտահոգություն առաջացնում Հայաստանի մոտ։ Առաջին հերթին, այն զենքի եւ զինամթերքի կանոնավոր մատակարարն է Ադրբեջանի զինված ուժերին 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից եւ որպես անկախ պետություն ձեւավորվելուց հետո, News.am-ի փոխանցմամբ` գրում է Փոլ Անտոնոպուլոսը  Greek City Times-ում իր հոդվածում։ 

«Երկրորդ հերթին, Պակիստանը միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր համերաշխությունը ցույց տալու համար։ 

Փոխարենը, այս երկրներն աջակցում են Պակիստանին միջազգային ֆորումներում վիճահարույց հարցերի շուրջ, ներառյալ՝ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման  խմբի (FATF) «գորշ ցուցակից»  եւ Քաշմիրից բացառումը։

Պակիստանի գործընկերությունն Ադրբեջանի հետ ամրապնդվել է 2017 թվականին, երբ վերջինս պայմանագիր ստորագրեց 10 PAC MFI-17 Mushshak ուսումնական ինքնաթիռների գնման համար, որոնք մատակարարվեցին 2018 թվականին։

Ադրբեջանը բանակցում է նաեւ Պակիստանի հետ ռուսական արտադրության RD-33 շարժիչներով JF-17 block 3 կործանիչ-ռմբակոծիչ գնելու շուրջ, որն ի սկզբանե մշակվել էր Չինաստանի կողմից։ Սա երկու կողմերի համար էլ խոչընդոտ էր, քանի որ JF-17-ի ցանկացած գործարք պահանջում է Ռուսաստանից թույլտվություն՝ նախքան այն կարող է արտահանվել գնորդ երկիր: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանը չի փոխարինել RD-33 շարժիչը հայրենական մշակման անալոգով:

Հարց է առաջանում՝ ինչու է Պակիստանը թշնամանում Հայաստանի հետ եւ աջակցում Թուրքիային եւ Ադրբեջանին։Դրա պարզ պատասխաններից մեկն այն է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, ինչը անհանգստացնում է Պակիստանին։ Այսպիսով, նա եռակողմ հարաբերություններ է հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ իր հարեւանների հետ ցանկացած աճող ասոցիացիա փոխհատուցելու համար։

2020 թվականի Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Պակիստանը բացահայտորեն աջակցեց Ադրբեջանին։ 

Ռուսաստանը իրավացիորեն նախազգուշացրել է, որ Թուրքիայի կամ այլ երկրների միջամտությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ, եթե Ղարաբաղում ռազմական գործողությունները չլուծվեն:

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ եռակողմ պաշտպանական համագործակցության աճը կհանգեցնի լարվածության Արեւմտյան Ասիայում, քանի որ նրանց դաշինքը կթուլացնի Հայաստանը, եթե Ռուսաստանի նման խոշոր տերությունները չաջակցեն նրան:

Հայաստանի դիրքերն ապահով են միայն ռուսական ռազմաբազայի տեղակայման եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը  եւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու շնորհիվ։

Պակիստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ադրբեջանական դիրքորոշման կողմնակիցն է, իսկ Թուրքիան իր ինստիտուտներում ուսուցանում է ադրբեջանցի զինվորականներին։

Դաշինքին հակազդելու կամ իր դիրքերը հավասարակշռելու համար Հայաստանը պետք է ավելի շատ ռազմավարական դաշինքներ կնքի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ, անցկացնի համատեղ զորավարժություններ՝ զորքերի մարտունակությունը բարձրացնելու համար։

Հայաստանը պատերազմում իր պարտության պատճառ է համարում Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքը, բայց միեւնույն ժամանակ տեսնում է հարաբերությունների վերանայման եւ կարգավորման հնարավորություններ։

2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը, եւ հայտարարվեց նաեւ Ստամբուլ-Երեւան կոմերցիոն թռիչքների մեկնարկի մասին մինչեւ 2022 թվականի փետրվարի առաջին շաբաթը։

Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ցանկանում է փոխել հարաբերությունները նաեւ Պակիստանի հետ։

Հայաստանը Պակիստանին ազդանշան է ուղարկել՝ երկխոսություն սկսելու համար։

Պակիստանը չի արձագանքել Հայաստանի առաջարկներին, բայց քանի որ Թուրքիան աշխատում է երկխոսությունն առաջ տանելու ուղղությամբ, շուտով կարող է քննարկել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու առաջարկը։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Պակիստանը կշարունակի  չճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ Թուրքիային հանդարտեցնելու նպատակով, թե՞ երկխոսություն է նախաձեռնում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի թելադրանքով, որին 2021-ի հոկտեմբերին Հայաստանի նախկին նախագահը դիմել էր՝ Պակիստանի հետ կապ հաստատելու խնդրանքով»: 

Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայրՃամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Հարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումԳիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվելՍանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանՀանքի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդՊակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսերԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ինչ իրավիճակում է ռուս-ուկրաինական պատերազմը․ վերջիս սահմռկեցուցիչ տվյալներըՌուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան «Նա «Բարնիի» պատճառով հшրվшծեց գլխիս». 19-ամյա հղի կինը կյանքից հեռացել է ամուսնու հետ վիճաբանությունից հետո (Photo)Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ Կարապետյան