Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


«Բոլոր էմոցիաներս ներդրել եմ այդ երգում, դրա համար ստացվեց հիպնոսացնող երաժշտություն»․ Վաչե Ամարյանի կտրուկ հաջողությունն ու անցած ճանապարհը

LIFE

Ժամանակին Հայաստանում ամեն անկյունից հնչում էր «Բալա» երգը․ հենց այսպես լսարանին հայտնի դարձավ ռուսաստանաբնակ հայ երգիչ Վաչե Ամարյանի անունը։ Հետագայում նա իր ուղին շարունակեց ոչ միայն որպես երգիչ, այլև դերասան։ Վաչե Ամարյանը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, սակայն Tert.am Life–ի համար բացառություն է արել և զրուցել իր ստեղծագործական կյանքի, անցած ճանապարհի մասին:

Առաջին հաջողությունը

40-ամյա երգչին հաջողությունը ժպտաց 2013–ին։ Ասում է՝ առաջին հիթի մեջ ներդրել էր բոլոր հույզերը, դրա համար էլ հաջողեց։

«Ինքս էլ չէի պատկերացնում, որ այդպիսի հաջողություն կունենամ։ Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեի, քանի որ տարբեր ոճերի երգեր էի կատարում, ու դա հետաքրքրում էր ժողովրդին։ Մտածում էի` մի տեսահոլովակ թողարկեմ, բայց որ այսպիսի հաջողություն կունենայի, չէի էլ պատկերացնում։ «Բալա»–ի մեջ շատ մեծ կյանք կա։ Այդ երգը ես եմ․ իմ բոլոր էմոցիաները ներդրել եմ երգում, դրա համար ստացվեց երաժշտություն, որը մարդուն հիպնոսացնում է։ Այդ ամենից հետո ես միանգամից 12 երգ թողարկեցի, որն ինձ ավելի մեծ հաջողություն բերեց»,– ասաց նա։

Մի պահ աստղայինս տարավ

Երգիչը խոստովանում է, որ անսպասելի հաջողությունն իր հետ բերեց նաև աստղային հիվանդություն․ «Այն կարողացա հաղթահարել, քանի որ այդ շրջանում կողքիս էին Կարենն ու Սևակը (Կարեն Սևակ փրոդաքշընի հիմնադիրները 4 տարի եղել են Վաչեի պրոդյուսերները, հեղ․)։ Հիմա ավելի հասարակ եմ դարձել։ Հասկացա, որ դա մեր հայերի համար չէ։ Մեր հասարակությունը պարզություն է սիրում։ Հասարակ օրինակ, պրոֆեսիոնալ լուսանկարդ կարող է այնքան հավանումներ չունենա, որքան առանց ֆիլտր և մշակման սելֆին, որովհետև այդտեղ դու այնպիսին ես, ինչպիսին կաս»։

Ինչպես համագործակցեց Լիլիթ Հովհաննիսյանի հետ

Երբ թողարկվեց Վաչե Ամարյանի և Լիլիթ Հովհաննիսյանի զուգերգը, շատերն անակնկալի եկան։ Վերջին տարիներին Լիլիթը, գրեթե, զուգերգով չի ներկայանում։ Վաչեն պատմեց, որ զուգերգ կատարելու որոշումը շատ արագ են կայացրել երգչուհու ամուսնու և պրոդյուսերի՝ Վահրամ Պետրոսյանի և Կարեն-Սևակ երաժշտական դուետի հետ առցանց հեռախոսազրույցի ժամանակ։

«Վահրամն իմ լավ ընկերն է, խոսակցության ժամանակ որոշեցինք զուգերգ անել, որը շատ մեծ հաջողություն կունենա։ Զրույցն ավարտեցինք, ես 15 րոպեում գրեցի երաժշտությունը՝ պատկերացնելով ինձ ու Լիլիթին։ Հենց «Ու էլի» արտահայտությամբ էլ ծնվեց երաժշտությունը, խոսքերը գրելիս Վահրամը պահպանեց այդ արտահայտությունը։ Երգը շատ մեծ հաջողություն ունեցավ, ինչպես կանխատեսել էինք։ Շատ հաճելի էր աշխատել Լիլիթի հետ»,– պատմեց նա։

Ոճային փոփոխությունս ընդունվեց

Երգիչը գարնանը թողարկեց «Настроение Кайф» երգի տեսահոլովակը։ Ասում է՝ հատուկ նպատակ ուներ դրական տրամադրություն փոխանցել մարդկանց․ «Հետպատերազմական շրջանում շատ էի ցանկանում, որպեսզի մարդկանց տրամադրությունը փոխվի։ Կարծում եմ՝ պետք է նաև երաժշտությամբ դուրս գանք այդ վիճակից։ Երգս շատ սիրվեց։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներ են երգում այն, անգամ, ռուսերեն չիմացողները, իսկ դա շատ լավ գնահատական է։ Նախորդ ամիս էլ թողարկեցի «Տանում ա» երգի տեսահոլովակը, որը նույն տրամադրությամբ է։ Այս երգից էլ շատ լավ արձագանքներ ստացա։ Այս երգերով ոճային փոփոխություն արեցի, որը հանդիսատեսը սիրով ընդունեց։ Դրանից շատ եմ ոգևորվել»։

«Մեղրամսում» ինքս ինձ էի խաղում

«Ես կինոյի խելագար եմ։ Ինձ համար կարևոր գնահատական էր, որ ոլորտի պրոֆեսիոնալներն իմ մեջ դերասանական տաղանդ նկատեցին ու հրավիրեցին նկարահանվելու «Մեղրամիս» հեռուստասերիալում։ Ես այդ հեռուստասերիալում ինքս ինձ եմ խաղում։ Կարծում եմ՝ հենց այդ անկեղծությունն էր, որ սիրվեց մարդկանց կողմից։ 2 տարի նկարահանվելու արդյունքում հմտացա այդ ոլորտում։ Ինձ հետ խաղում էին պրոֆեսիոնալ դերասաններ՝ Արմեն Մարությանը, Անի Քոչարյանը։ Այնպես էի ոգևորվում, երբ ինձ գովում էին ու ասում, որ տաղանդ ունեմ»,– հիշեց Վաչեն։

Վաչեն դեռևս խաղացել է միայն «Մեղրամսում», բայց վստահեցնում է՝ հեռուստադիտողներն իրեն էլի կտեսնեն որպես դերասան․ «Ես ժողովրդին տալիս եմ այն, ինչ ինձնից ուզում են, իսկ մարդիկ ուզում են ինձ նորից տեսնել սերիալում»։

Ի դեպ, «Մեղրամիս» հեռուստասերիալում Վաչեն հանդես է եկել ոչ միայն որպես դերասան:  Սերիալի սաունդթրեքը՝ «Գտել եմ» երգը, կատարում է նա։ Այն ևս դարձավ հիթ, տեսահոլովակը միայն Վաչեի պաշտոնական յութուբյան ալիքում ունի ավելի քան 16 միլիոն դիտում։

Ընտանիք ունենալու երազանքը

«Ես միշտ երազում էի ընտանիք ունենալու մասին, բայց ուշ եմ ամուսնացել։ Երբ Ալեքսս ծնվեց, 34 տարեկան էի։ Սկսեցի խելագարվել իր համար, դարձա գժական պապա։) Ինձ հետ նույնիսկ նկարահանվել է որոշ տեսարաններում։ Հանուն երեխայիս ու կնոջս ամեն շաբաթ տոմս էի գնում, մեկնում Մոսկվա, որ տեսնեմ նրանց։ Երբ ծնվեց երկրորդ տղաս՝ Սերյոժան, այլ զգացողություն էր։ Ալեքսը կնոջս է նման, Սերյոժան իմ կրկնօրինակն է։ Նույնիսկ ծուռ խոսելն է իմը։ Նորից խելագարվեցի:) Աղջկիս 5 ամսական է։ Գիտեմ, որ ինքն էլ է խելքս տանելու։ Առաջ Աստված, ուզում ենք էլի երեխաներ ունենալ։ Սիրում եմ մեծ ընտանիք»,– անկեղծացավ Վաչեն։

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia