Թուրքիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, որի պատճառները չի նշել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեր հարգարժան Նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որում ծառայում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։
Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա հրաժարականն ընդունելու համար։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը կղեկավարի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նույն նախագահի հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։
Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաեւ փոխվարչապետ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



