Թուրքիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, որի պատճառները չի նշել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեր հարգարժան Նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որում ծառայում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։
Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա հրաժարականն ընդունելու համար։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը կղեկավարի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նույն նախագահի հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։
Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաեւ փոխվարչապետ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



