Բենզեմայի տունը թալանել են Էլչեի դեմ հանդիպման ժամանակ
SPORTՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ հանդիպման (2-2) ժամանակ։ Այս մասին հայտնում է 20 Minutes-ի իսպանական հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները տուն են մտել այգու միջով։ Վնասի չափն այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ ավարտել «Էլչեի» հետ հանդիպումը։ 58-րդ րոպեին նրան փոխարինել է Լուկա Յովիչը։
Մինչ այդ՝ առաջին խաղակեսում, Կարիմը չէր իրացրել 11 մետրանոցը, ինչը նրա հետ առաջին անգամ պատահեց մադրիդյան ակումբում ելույթների ժամանակ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



