Բենզեմայի տունը թալանել են Էլչեի դեմ հանդիպման ժամանակ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ հանդիպման (2-2) ժամանակ։ Այս մասին հայտնում է 20 Minutes-ի իսպանական հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները տուն են մտել այգու միջով։ Վնասի չափն այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ ավարտել «Էլչեի» հետ հանդիպումը։ 58-րդ րոպեին նրան փոխարինել է Լուկա Յովիչը։
Մինչ այդ՝ առաջին խաղակեսում, Կարիմը չէր իրացրել 11 մետրանոցը, ինչը նրա հետ առաջին անգամ պատահեց մադրիդյան ակումբում ելույթների ժամանակ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



