Մահացել է Ելցինի անձնական լուսանկարիչը
SOCIETYՄահացել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի անձնական լուսանկարիչ Դմիտրի Դոնսկոյը։ Շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դոնսկոյի մահվան մասին պատմել են նրա հարազատները։ «Դմիտրին մահացել է հիվանդությունից հետո։ Անցյալ տարվա հոկտեմբերին նա նշեց իր 85-ամյակը»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ Դոնսկոյը երկար տարիներ աշխատել է որպես ֆոտոլրագրող «ԱՊՆ»-ում և «ՌԻԱ Նովոստի»-ում։
Դոնսկոյը Ելցինի անձնական լուսանկարիչ է եղել 1991-1997 թթ. «Նա, ըստ էության, դարձավ Ելցինների ընտանիքի անդամ։ Նա նկարահանել է ոչ միայն պաշտոնավարությունը, աշխատանքը, այլև նրա ընտանիքին արձակուրդում, ոչ պաշտոնական միջավայրում։ Պարզապես կարող էր զանգահարել, գնալ, հեշտությամբ էր շփվում»,- ասել է լուսանկարիչ Սերգեյ Գունեևը։

1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



