Մահացել է Ելցինի անձնական լուսանկարիչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄահացել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի անձնական լուսանկարիչ Դմիտրի Դոնսկոյը։ Շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դոնսկոյի մահվան մասին պատմել են նրա հարազատները։ «Դմիտրին մահացել է հիվանդությունից հետո։ Անցյալ տարվա հոկտեմբերին նա նշեց իր 85-ամյակը»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ Դոնսկոյը երկար տարիներ աշխատել է որպես ֆոտոլրագրող «ԱՊՆ»-ում և «ՌԻԱ Նովոստի»-ում։
Դոնսկոյը Ելցինի անձնական լուսանկարիչ է եղել 1991-1997 թթ. «Նա, ըստ էության, դարձավ Ելցինների ընտանիքի անդամ։ Նա նկարահանել է ոչ միայն պաշտոնավարությունը, աշխատանքը, այլև նրա ընտանիքին արձակուրդում, ոչ պաշտոնական միջավայրում։ Պարզապես կարող էր զանգահարել, գնալ, հեշտությամբ էր շփվում»,- ասել է լուսանկարիչ Սերգեյ Գունեևը։

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



