Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


«Ամանորը Առաջինում». Ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր

SOCIETY

 Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին ամբողջությամբ կվերափոխվի Հանրային հեռուստաընկերության եթերացանցը: Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով, իսկ երեկոյան Առաջին ալիքի հեռուստադիտողների համար նոր եւ հետաքրքիր ծրագիր է նախատեսված: Տարեմուտի գիշերը՝ ժամը 24:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի «Ամանորը Առաջինում» խորագրով տոնական համերգային ծրագիրը, որը հեռուստադիտողներին կփոխանցի ամենաընտանեկան եւ ուրախ տոնի ամենաջերմ զգացողությունները, ինչպես նաեւ ուրախ, աշխույժ եւ հետաքրքիր ժամանց կապահովի:

Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան հայ սիրված երգիչ- երգչուհիները, ովքեր կներկայանան նոր, հետաքրքիր, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպարներով եւ կատարումներով: Սիրելի երգերի նորովի տարբերակներ կներկայացնեն «Եվրատեսիլ - 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Արթուր Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեւոյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Սիրլվա Հակոբյանը, Ֆորշը, Արամոն, Ռադիկ Գաբրիելյան, Աշոտ Ղազարյանը, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, «Կոհար» համույթը, ինչպես նաեւ մի շարք խմբակային կատարումներ: Ելույթ կունենա նաեւ Դաթո Խուջաձեն: Իսկ թե կոնկրետ ինչ կատարումներով են հանդես եկել սիրված արտիստները, հայտնի կդառնա տարեմուտի գիշերը:

Առաջինը հեռուստադիտողներին դեկտեմբերի 31-ին կուղեկցի նաեւ դեպի իրական հեքիաթ, որի անունն է Լապլանդիա: Իսկ Լապլանդիան իսկապես գոյություն ունի եւ հայ հեռուստադիտողի համար տեսանելի եւ ճանաչելի կդառնա Առաջինի միջոցով։ «Հայաստանը մենք ենք» ծրագրի փոքրիկ հաղորդավարներ Արեգն ու Մերին ֆիլմ-հեքիաթում կգտնեն կախարդական մի քարտեզ: Բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ նրանք կփորձեն գտնել աշխարհի ամենալավ տեղը, կհայտնվեն ամենաիսկական Սանտա Կլաուսի մոտ, ով էլ հենց կբացահայտի Հեքիաթի գաղտնիքը: Իսկ թե որն է երկրագնդի ամենալավ տեղը, կիմանա Հանրայինի հեռուստադիտողը:

Դեկտեմբերի 31-ին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները կունենան տոնական ուղղվածություն: Սկսելով օրը «Առավոտ լուսո»-ի հետ՝ մեր հեռուստադիտողները կունենան դրական եւ ուրախ տրամադրվածության մեծ չափաբաժին, որը կշարունակվի նաեւ «Հայաստանի համը», «Մայրիկների ակումբ» «Գուշակիր մեղեդին», «Մեր մեջ ասած», «Երգ երգոց», «Ընտանյոք հանդերձ» հաղորդումներով եւ ֆիլմաշարով:

Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով, մուլտֆիլմերով եւ համերգներով: Հանրայինը մեծ նվեր է պատրաստել իր փոքրիկ հեռուստադիտողների համար. Առաջինի եթերում կկայանա «Անահիտ»-ի հեռուստատեսային պրեմիերան, իսկ մեծահասակների համար (եւ ոչ միայն) առաջին անգամ կներկայացվի «Հյուսիս- հարավ» ֆիլմը:

Բացառիկ իրավունքով եւ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն 20th century Fox, Disney, Warner Bros, Universal, եւ այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Հարրի Փոթթեր» ամենահայտնի ֆիլմի բոլոր 8 սերիաները, «Տանը մենակ», «Սանտա Փաուսին փնտրելիս», «Նվերներ բաժանելու պահը», «Շռեկ» եւ այլն:

Առաջինը նաեւ անակնկալ ունի դասականի սիրահարների համար: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ Հանրայինի եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգ:

Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors