Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամանորը Առաջինում». Ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին ամբողջությամբ կվերափոխվի Հանրային հեռուստաընկերության եթերացանցը: Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով, իսկ երեկոյան Առաջին ալիքի հեռուստադիտողների համար նոր եւ հետաքրքիր ծրագիր է նախատեսված: Տարեմուտի գիշերը՝ ժամը 24:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի «Ամանորը Առաջինում» խորագրով տոնական համերգային ծրագիրը, որը հեռուստադիտողներին կփոխանցի ամենաընտանեկան եւ ուրախ տոնի ամենաջերմ զգացողությունները, ինչպես նաեւ ուրախ, աշխույժ եւ հետաքրքիր ժամանց կապահովի:

Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան հայ սիրված երգիչ- երգչուհիները, ովքեր կներկայանան նոր, հետաքրքիր, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպարներով եւ կատարումներով: Սիրելի երգերի նորովի տարբերակներ կներկայացնեն «Եվրատեսիլ - 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Արթուր Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեւոյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Սիրլվա Հակոբյանը, Ֆորշը, Արամոն, Ռադիկ Գաբրիելյան, Աշոտ Ղազարյանը, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, «Կոհար» համույթը, ինչպես նաեւ մի շարք խմբակային կատարումներ: Ելույթ կունենա նաեւ Դաթո Խուջաձեն: Իսկ թե կոնկրետ ինչ կատարումներով են հանդես եկել սիրված արտիստները, հայտնի կդառնա տարեմուտի գիշերը:

Առաջինը հեռուստադիտողներին դեկտեմբերի 31-ին կուղեկցի նաեւ դեպի իրական հեքիաթ, որի անունն է Լապլանդիա: Իսկ Լապլանդիան իսկապես գոյություն ունի եւ հայ հեռուստադիտողի համար տեսանելի եւ ճանաչելի կդառնա Առաջինի միջոցով։ «Հայաստանը մենք ենք» ծրագրի փոքրիկ հաղորդավարներ Արեգն ու Մերին ֆիլմ-հեքիաթում կգտնեն կախարդական մի քարտեզ: Բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ նրանք կփորձեն գտնել աշխարհի ամենալավ տեղը, կհայտնվեն ամենաիսկական Սանտա Կլաուսի մոտ, ով էլ հենց կբացահայտի Հեքիաթի գաղտնիքը: Իսկ թե որն է երկրագնդի ամենալավ տեղը, կիմանա Հանրայինի հեռուստադիտողը:

Դեկտեմբերի 31-ին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները կունենան տոնական ուղղվածություն: Սկսելով օրը «Առավոտ լուսո»-ի հետ՝ մեր հեռուստադիտողները կունենան դրական եւ ուրախ տրամադրվածության մեծ չափաբաժին, որը կշարունակվի նաեւ «Հայաստանի համը», «Մայրիկների ակումբ» «Գուշակիր մեղեդին», «Մեր մեջ ասած», «Երգ երգոց», «Ընտանյոք հանդերձ» հաղորդումներով եւ ֆիլմաշարով:

Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով, մուլտֆիլմերով եւ համերգներով: Հանրայինը մեծ նվեր է պատրաստել իր փոքրիկ հեռուստադիտողների համար. Առաջինի եթերում կկայանա «Անահիտ»-ի հեռուստատեսային պրեմիերան, իսկ մեծահասակների համար (եւ ոչ միայն) առաջին անգամ կներկայացվի «Հյուսիս- հարավ» ֆիլմը:

Բացառիկ իրավունքով եւ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն 20th century Fox, Disney, Warner Bros, Universal, եւ այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Հարրի Փոթթեր» ամենահայտնի ֆիլմի բոլոր 8 սերիաները, «Տանը մենակ», «Սանտա Փաուսին փնտրելիս», «Նվերներ բաժանելու պահը», «Շռեկ» եւ այլն:

Առաջինը նաեւ անակնկալ ունի դասականի սիրահարների համար: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ Հանրայինի եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգ:

Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան