Դեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
SOCIETYԴեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 23.40-ին, 82-ամյա Հենրիկ Ղահրամանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



