Դեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 23.40-ին, 82-ամյա Հենրիկ Ղահրամանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



