Փաշինյանի որոշմամբ` Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
POLITICSԵրկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Այսօր նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կլինի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Խմբում ներգրավված կլինեն նաև ՏԿԵ նախարարությունից, վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը և այլ անձինք։
Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է եռամսյա պարբերականությամբ վարչապետին տեղեկություններ ներկայացնի կատարած աշխատանքների վերաբերյալ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



