Փաշինյանի որոշմամբ` Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Այսօր նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կլինի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Խմբում ներգրավված կլինեն նաև ՏԿԵ նախարարությունից, վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը և այլ անձինք։
Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է եռամսյա պարբերականությամբ վարչապետին տեղեկություններ ներկայացնի կատարած աշխատանքների վերաբերյալ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



