Ապարան-Միրաք ճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է. 5 մարզերի ճանապարհներին մերկասառույց է
SOCIETYՀունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



