Ապարան-Միրաք ճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է. 5 մարզերի ճանապարհներին մերկասառույց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



