«Մենք կողմ ենք սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ստեղծմանը». Լավրովը խոստացել է այս հարցով Հայաստանի առաջարկները փոխանցել Ադրբեջանին
POLITICSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկին:
«Այդ հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանի խնդիրներին, դա երկկողմ հարց է, որը մենք արդեն մեկ տարի է առաջարկում են սկսել մշակել»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի Հայաստանի առաջարկները երկու երկրի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին:
«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես անել, որ հանձնաժողովը գործարկվի հնարավորինս շուտ»,- հավելել է դիվանագետը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



