«Մենք կողմ ենք սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ստեղծմանը». Լավրովը խոստացել է այս հարցով Հայաստանի առաջարկները փոխանցել Ադրբեջանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկին:
«Այդ հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանի խնդիրներին, դա երկկողմ հարց է, որը մենք արդեն մեկ տարի է առաջարկում են սկսել մշակել»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի Հայաստանի առաջարկները երկու երկրի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին:
«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես անել, որ հանձնաժողովը գործարկվի հնարավորինս շուտ»,- հավելել է դիվանագետը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



