Balenciaga-ն թողարկել է կրունկներով սպորտային կոշիկներ՝ գրեթե 1300 դոլար արժեքով
LIFEBalenciaga հագուստի ապրանքանիշը թողարկել է կրունկներով սպորտային կոշիկներ՝ գրեթե 1300 դոլար արժեքով։ Համապատասխան ապրանքը հայտնվել է ընկերության պաշտոնական առցանց խանութում։
Սրանք X-Pander սպորտային կոշիկներն են՝ ութ սանտիմետր բարձրությամբ բարակ նեյլոնե կրունկով: Կայքի նկարագրության համաձայն՝ հնեցված էֆեկտով զույգը պատրաստված է արհեստական նյութերից, մասնավորապես՝ պոլիուրեթանից և պոլիեսթերից։ Սև և սպիտակ գույներով ներկայացված կոշիկների արժեքը 1290 դոլար է:
Հայտնի է, որ սպորտային կոշիկներից բացի, լյուքս ապրանքանիշի տեսականին ներառում է նաև կրունկներով ռետինե սաբոներ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



