Balenciaga-ն թողարկել է կրունկներով սպորտային կոշիկներ՝ գրեթե 1300 դոլար արժեքով
ԼԱՅՖBalenciaga հագուստի ապրանքանիշը թողարկել է կրունկներով սպորտային կոշիկներ՝ գրեթե 1300 դոլար արժեքով։ Համապատասխան ապրանքը հայտնվել է ընկերության պաշտոնական առցանց խանութում։
Սրանք X-Pander սպորտային կոշիկներն են՝ ութ սանտիմետր բարձրությամբ բարակ նեյլոնե կրունկով: Կայքի նկարագրության համաձայն՝ հնեցված էֆեկտով զույգը պատրաստված է արհեստական նյութերից, մասնավորապես՝ պոլիուրեթանից և պոլիեսթերից։ Սև և սպիտակ գույներով ներկայացված կոշիկների արժեքը 1290 դոլար է:
Հայտնի է, որ սպորտային կոշիկներից բացի, լյուքս ապրանքանիշի տեսականին ներառում է նաև կրունկներով ռետինե սաբոներ։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



