Ադրբեջանցիներն այսօր գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի հովվին, տարել են նաև 300-400 ոչխար․ Տեղի ավագանու անդամ
SOCIETYԱյսօր ադրբեջանցիները գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Դեպքը կեսօրին է տեղի ունեցել։ Հովիվ է, ոչխարներից մի քանիսը հեռացել են, փորձել է վերադարձնել, այդ պահին էլ գերեվարել են, տարել են նաև 300-400 ոչխարները»,-ասաց Հովսեփյանը։
Նրա տեղեկացմամբ՝ գերեվարման դեպքի մասին տեղեկացվել են ռուսական կողմի ներկայացուցիչները, ընթանում են բանակցություններ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



