Ադրբեջանցիներն այսօր գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի հովվին, տարել են նաև 300-400 ոչխար․ Տեղի ավագանու անդամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ադրբեջանցիները գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Դեպքը կեսօրին է տեղի ունեցել։ Հովիվ է, ոչխարներից մի քանիսը հեռացել են, փորձել է վերադարձնել, այդ պահին էլ գերեվարել են, տարել են նաև 300-400 ոչխարները»,-ասաց Հովսեփյանը։
Նրա տեղեկացմամբ՝ գերեվարման դեպքի մասին տեղեկացվել են ռուսական կողմի ներկայացուցիչները, ընթանում են բանակցություններ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



