Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում
SOCIETYՀունվարի 8-ին, ժամը 18:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։15-ին, մարվել՝ 20։50-ին։ Այրվել է 12 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից։ Հրդեհի տարածումը դեպի անտառ կանխվել է։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



