Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 8-ին, ժամը 18:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։15-ին, մարվել՝ 20։50-ին։ Այրվել է 12 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից։ Հրդեհի տարածումը դեպի անտառ կանխվել է։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



