Արեստ Սահակյանը նոկաուտից 11 օր անց մահացել է
SOCIETY Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է:
27-ամյա մարզիկի մահվան մասին Instagram-ի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:
Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։
Բժիշկները պայքարում էին բռնցքամարտիկի կյանքի համար, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։
Քույրը հայտնել է նաև, որ մարզիկին կհուղարկավորվեն Երևանում։
Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքում նշված է, որ Արեստ Սահակյանը ծնվել է 1995 թվականին Վարդենիս գյուղում։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



