Արեստ Սահակյանը նոկաուտից 11 օր անց մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է:
27-ամյա մարզիկի մահվան մասին Instagram-ի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:
Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։
Բժիշկները պայքարում էին բռնցքամարտիկի կյանքի համար, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։
Քույրը հայտնել է նաև, որ մարզիկին կհուղարկավորվեն Երևանում։
Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքում նշված է, որ Արեստ Սահակյանը ծնվել է 1995 թվականին Վարդենիս գյուղում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



